• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի բանաձևը՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման պահանջի վերաբերյալ

09 նոյեմբերի, 2022

Նո­յեմ­բե­րի 9-ին Ֆրանսիայի Իլ-դը-Ֆ­րանս ռե­գիո­նի խոր­հուր­դը՝ ­Վա­լե­րի ­Պեկ­րե­սի նա­խա­գա­հութ­յամբ, միա­ձայն ըն­դու­նել է բա­նաձև, ո­րով վե­րա­հաս­տա­տում է իր ա­ջակ­ցութ­յու­նը հայ ժո­ղովր­դին, դա­տա­պար­տում է ՀՀ ինք­նիշ­խան տա­րած­քի նկատ­մամբ տե­ղի ու­նե­ցած ագ­րե­սիան և ­պա­հան­ջում է ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի դուրս­բե­րում ­Հա­յաս­տա­նի տա­րած­քից։ ­ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Իլ-դը-Ֆ­րանս ռե­գիո­նի խոր­հր­դի բանաձևը.

 -  Ֆրանսիայի Իլ-դը-Ֆ­րանս ռե­գիո­նի խոր­հուր­դը վերահաստատում է իր աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում 2022թ. սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան շրջանների նկատմամբ տե­ղի ու­նե­ցած ագրեսիան:

 - Պահանջում է ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերպահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագրի:

 - Ողջունում է Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը սահմանի երկայնքով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև եվրոպական և միջազգային դերակատարներին բազմապատկել իրենց ջանքերը և ներդնել բոլոր միջոցները, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին հարգել կնքված զինադադարի համաձայնագիրը:

 - Վերահաստատում է հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման հասնելու ծայրահեղ անհրաժեշտությունը, որը հայ ժողովրդի անվտանգության, Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման և հայկական քաղաքակրթության բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման երաշխիքը կհանդիսանա:

- Հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆ­րանս ռե­գիո­նի չափազանց սերտ բարեկամական հարաբերությունները, մասնավորապես մայրաքաղաք Երևանի հետ կնքված 2011թ. ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը՝ Խորհուրդը պարտավորվում է բազմապատկել ապակենտրոնացված համագործակցության ծրագրերը՝ ի նպաստ հայ ժողովրդի և նրանց իրավունքների պաշտպանության:

   Ռեգիոնալ խորհրդի նիստին որպես պատվո հյուր, ներկա էր գտնվել և ելույթով հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

   Նիստի ամբողջական տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.iledefrance.fr/conseil-regional-du-9-novembre-2022

 Ի Գիտություն. Ֆրանսիայի Իլ-դը-Ֆ­րանս ռե­գիո­նի խոր­հուր­դը բաղկացած է 209 անդամներից, որոնց թվում են Ֆրանսիայի կառավարության չորս անդամներ, քաղաքապետեր, փոխքաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: